Больше рецензий

5 мая 2018 г. 12:07

633

1 Трамп никогда не сдается Дональд Трамп

Ես սովորաբար ընթերցում եմ այն գրքերը, որոնք ինձ նվիրում են։ Չգիտեմ, դա «գերազանցիկության» սինդրոմ է, թե ուղղակի հարգանքի նշան, բայց միշտ պարտավորված եմ զգացել կարդալ նվեր֊գիրքը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս գիրքը գրել է, երբ նույնիսկ չի էլ մտածել ընտրություններին մասնակցելու մասին։ Այդ պատճառով գրքի բոլոր օրինակները և բովանդակությունն ամբողջությամբ վերաբերում են նրա ձեռներեցության գաղտնիքներին։

Գրքի վերնագիրն ասում է, որ այն առաջարկում է 41 խորհուրդ, թե ինչպես հասնել հաջողության։ Անկեղծ ասած, չհաշվեցի քանիսն էին, երևի հենց այդքան։ Բայց դրանք այնքան պարզունակ էին, կարգախոսային, վերնագրային ճշմարտություններով համեմված, որ նույնիսկ Դեյլ Կարնեգիի գիրքը, սրա համեմատ, գրեթե փիլիսոփայական տրակտատ է։

Այն, որ սա գրել է կամ թելադրել է, որ գրեն հենց ինքը Տրամպը, կասկած չի հարուցում։ Որովհետև հենց իր բառապաշարն է, ոճը, լեզվամտածողությունը։ Բայց դա այնքան վանող է, նյարդայնացնող, այնքան պրիմիտիվ, որ մտածում ես. լավ, կարող էր գոնե խելացի խմբագիր վարձել, թող գոնե նորմալ տեքստ դարձնեին։ Բայց մյուս կողմից, նույնիսկ դա հիմա այլևս զարմանալի չէ։ Չէ՞ որ մարդը, Սպիտակ Տան մամուլի և հաղորդակցության բաժինը թողած, անձամբ է զբաղվում իր PR֊ով՝ անդադար գրելով Թվիթերում։ Ուր մնաց, որ իր գրքի համար ուրիշին վստահեր։

Մի խոսքով, գիրքը մի կարդացեք։ Իզուր ժամանակի կորուստ է։

Источник