Больше рецензий

31 декабря 2018 г. 02:43

651

5 Сториномика. Маркетинг, основанный на историях, в пострекламном мире Роберт Макки, Том Джерас

Ավանդական գովազդն այլևս չի աշխատում և չի աշխատում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Ավելին, ավանդական եռյակը՝ հեռուստատեսությունը, ռադիոն և տպագիր մամուլն աստիճանաբար իրենց տեղը զիջում են առցանց մեդիային՝ գովազդային պատվերների և մուտքերի առումով։

Առցանց գովազդում էլ՝ ավանդական բաներները, լինկերն այլևս չեն աշխատում։ Մարդկանց մոտ կա բաներային «կուրություն», երբ նրանք կայքի վրա չեն նկատում գովազդը։

Այդ դեպքում, ինչն է աշխատում։ Պատմությունները,- պատասխանում են այս գրքի հեղինակները։ Ոչ թե պարզապես «գլուխգովան» պատմությունները, այլ ճիշտ հակառակը, անուղղակի, ավելի մարդկային, իր կառուցվածքում հերոս, դրամա, հանգուցալուծում պահանջող պատմությոնները, որոնք ապրանքանիշը կդարձնեն սիրելի բրենդ, խանութ գնալը՝ սոցիալական ակտիվություն, նորույթներին հետևելը՝ համայնքային պարտավորություն։

Ինչպես հասնել դրան՝ շատ հանրամատչելի, օրինակներով, գործիքներով և խորհուրդներով պատմում է Ռոբերտ Մակկին և Թոմ Ջերասը։

Источник