Больше цитат

HayrapetyanHasmik

8 августа 2022 г., 17:38

«Բոլոր, բո­լո­րը, հիա­նա­լի սո­վո­րութ­յուն­ներ էին, անն­ման օ­րենք, սուրբ աստ­վա­ծա­պաշ­տութ­յուն ու մար­դա­սի­րութ­յուն: Աստ­ված տա, ա­մեն ազգ այս բա­րե­գոր­ծութ­յուն­նե­րը ունենա, որ մեր ըն­տիր հա­յե­րն ունեն, սա­կայն Ա­ղա­սու բարկությունը  այն բանի վրա էր շատ անգամ գալիս, որ ի՞նչ­ էլ ա­նում էին, մարդու խել­քին չէր նստում, թե ի՞նչն է դրանց զո­րութ­յու­նը: Հանդ էր դուրս գալիս, հա­ցա­հատ­կի բերքն ու պտու­ղը, դաշ­տե­րի ծա­ռն ու ծա­ղի­կը, երկն­քի պայ­ծառ ա­րե­գա­կի, լուս­նի, աստ­ղե­րի լույ­սը տես­նե­լիս նրա հո­գին վե­րա­նում էր, խել­քը` թռչում, շատ ան­գամ աչ­քե­րը ծով դար­ձած՝ տե­ղն ու տեղը մնում կանգնած. ու թվում էր, թե ի­րեն դրախտ տա­րան: Ձեռ­քե­րը գցում, գլխա­բաց կանգ­նում, ե­րե­սը մեկ դե­պի եր­կինք, մեկ երկ­րին էր հա­ռում, հո­գոց հա­նում ու ցան­կա­նում էր, որ ձայն տա, կան­չի, իր խոս­քը լսվի:


«Ա՜խ, ո՞վ ես դու, ո՞վ, արարչագործությանդ ղուր­բան, Աստ­ված, որ այս­քան բա­րիքը ստեղ­ծել ես մեզ հա­մար: Ա՜խ, ին­չո՞ւ չես քո սուրբ երեսը մի օր մեզ ցույց տա­լիս, որ ոտ­քերդ ընկ­նենք, մեր սիր­տը, մեր հո­գին քեզ մա­տաղ ա­նենք: Թե ա­սեմ եր­կիրն է մենակ գե­ղե­ցիկ, հա­զար  ծա­ղիկ­նե­րով, բույ­սե­րով զար­դար­ված, հա­պա եր­կին­քը ո՞ւր թող­նեմ, որ ցե­րեկն ինձ լույս է տա­լիս, հան­դիս պտու­ղը  հասց­նում, գի­շե­րը մու­թն իմ աչ­քից հե­ռաց­նում է ու այն­պես վրա­նի պես գլխիս վրա կանգ­նած՝ անձրև, արև տա­լիս, որ ես ապ­րեմ, որդիներիս  պահ­պա­նեմ, աշ­խար­հին պետք գամ, որ մեռ­նե­լիս  էլ գան գե­րեզ­մա­նիս վրա ինձ  մի դա­տարկ ո­ղոր­մի ա­սեն: Ա՜խ, երկ­նա­յին թա­գա­վոր Աստ­ված, քա­նի աչ­քերս բա­ցում եմ, այս քո ա­րար­ածըը տես­նում, սիրտս կրակ է դառ­նում, աչ­քս՝ ծով, բե­րանս քարանում, մնում եմ տա­քա­ցած, ջե­ռու­ցած, բայց, ա՜խ ո՛չ այս կրակն է ինձ այ­րում, ո՛չ այս ջուրն է ինձ խեղ­դում: Աչ­քերս մո­լոր­ված՝ այս թփից այն թուփ, էս սրից այն սարն  են ընկնում, ծա­ռի տակ ասես, սա­րի գլխին ասես` նա­յե­լով աչքերս շաղ­վում են՝ ջուր կտրում: Թվում է, թե մի ձայն, մի թև, մի ա­ներևույթ հո­գի` տերևնե­րը խշշա­լիս, թռչու­նը թռչե­լիս, աղբ­յու­րը քչքչալիս, սո­խա­կը եր­գե­լիս, հո­վը փչե­լիս շա­ղը ե­րե­սիս թա­փե­լիս, ամ­պը գո­ռա­լիս,    անձրևը գալիս` ինձ կար­ծես ձայն են տա­լիս, ինձ  ձեռ­քով են ասես ա­նում, ինձ վրա խնդում, թե սրանք վա­յե­լի՛ր,  հո­ղա­ծին մարդ, բա­րի մնա՛ և բա­րութ­յուն ա­րա՛, ա­րար­չիդ մե­ծութ­յու­նը և խնամ­քը ճա­նա­չի՛ր, ծա­ռի պես պտուղ տո՛ւր, ծաղ­կի պես՝ հոտ, սա­րի պես՝ աղբ­յուր, դաշ­տի պես՝ բերք, երկ­րի պես՝ հաց, երկն­քի պես՝ լույս: Վա­յե­լի՛ր­ Աստ­ծո բա­րութ­յու­նը, ու­րիշ­ին էլ բա­ժին հա­նի՛ր. աղ­քա­տի տեսնե­լիս՝ կերց­րո՛ւ, կշտաց­րո՛ւ. թռչու­նին՝ քո վրա­յով թռչե­լիս՝ կան­չի՛ր, կուտ տո՛ւր, դու   ա­ռատ ձեռք ունեցիր, որ առատ առ­նես ու բախ­տա­վոր լինես: Ա՜խ, բո­լո­րը կա­նեմ, կյանքս ու­զեն՝ չե՛մ խ­նա­յի, բայց ի՞նչ կ­լի­նի, տե՛ր­ իմ և Աստ­ված ջա՜ն, այս հոգին հո­գին մի օր էլ ինձ երևա, որ այս­պես կա­րո­տով չմնամ, չայր­վեմ, չմաշվեմ նրա անն­ման սի­րուց: Ե­թե ե­րա­զիս մեջ էլ մեկ ան­գամ նրա պատ­կե­րը տես­նեի, սրտումս այլևս վիշտ չէր մնա, այս­քան չէի փա­փա­գի ու տանջվի: Թե դու ես նրան ու­ղար­կում, ո՜վ Տեր իմ և ա­րա­րիչ, ին­չո՞ւ չես հրա­մա­յում, որ մեկ օր, մեկ օր, ա՜խ, մեկ րո­պե ան­գամ, մեկ անգամ աչ­քերս բա­ցու­խուփ ա­նե­լիս, նա աչ­քով ընկ­նի, նրան տես­նեմ, սիրտս հո­վա­նա և էլի նրա ա­սածն ա­նեմ: Բե­րա­նիս վեր­ջին պա­տա­ռը հա­նեմ՝ ու­րի­շին տամ, հա­գիս շո­րը հա­նեմ՝ ու­րի­շի մար­մի­նը ծած­կեմ, որ իմ հոր­ ու ­մոր սիրտն էլ ու­րա­խա­նա և  ա­սեն, թե` Աստ­ված ի­րենց բա­րի զա­վակ է պարգևել, որ ի­րենց խրա­տը գե­տին չի՛ գցում, ի­րենց բա­րի ճամ­փին է հետևում, ի­րենց ա­սածն ա­նում»: