Է'հ, դու'ք, մեծահասակ երեխանե'ր, որ զարդարում եք ձեզ խույրերով ու ոսկե շղթաներով։ Բավական է, որ կարողանում եք ջուր քաշել Նեղոսից, արդեն ձեզ թվում է, թե կարող եք կանգնեցնել գետի ջրի բարձրացումը կամ անկումը։ Ճիշտ այդպես է մտածում և ոչխարը, որը հոտի հետևից գնալիս երևակայում է, թե ինքն է քշում հոտը։